ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ադրբեջանը հայտարարում է, որ այդ գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ

Ադրբեջանը հայտարարում է, որ այդ գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ
30.03.2024 | 20:31

Մինչ Հայաստանի իշխանությունը մեծ նվիրվածությամբ պատրաստակամություն է հայտնում փուլային ձևով Ադրբեջանին հանձնել 8 գյուղեր, Ադրբեջանում «վերհիշել» են, որ 90-ականների սկզբին Տավուշում սկիզբ առած մարտական գործողությունների օրերին Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել և հեռակա հետախուզում հայտարարվել ՀՀ 18 քաղաքացիների նկատմամբ:

Մոտավորապես նույն սցենարն է ու սցենարիստն է, որը գործում էր Արցախի դեմ ագրեսիայի շրջանակում:

Ի՞նչ է ստացվում.

Հայաստանի իշխանությունը հայտարարում է միակողմանի զիջումների մասին, որը մեր երկրի համար հսկայական ծանր հետևանք է ունենալու, իսկ այդ «բարի կամքի» դրսևորմանն ի պատասխան, Ադրբեջանը հայտարարում է, որ այդ գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ:

Ովքե՞ր են ադրբեջանցիների համար հանցագործներ:

Բոլոր նրանք, ովքեր վերջին 30 տարիների ընթացքում մասնակցել են Արցախի և Հայաստանի ազգային-ազատագրական պայքարին, սեփական հողն ու օջախը պաշտպանել:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ